Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Կամա թե ակամա Քոչարյանը հոկտեմբերի 27-ի բոլոր կասկածներն ուղղեց իր դեմ. Լևոն Տեր-Պետրոսյան

Ստորև ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի Հոկտեմբերի 27-ի մասին ելույթը:

Հոկտեմբերի 27-ի խորհուրդը

Ասվեց արդեն, որ Հայաստանի ներկա հանցավոր իշխանական համակարգի ձևավորման սկիզբն ուղղակիորեն կապված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: Չնայած անցած ութ տարիներին արտահայտված հազարավոր գնահատականներին ու վերլուծություններին, ինձ թվում է` այդ սահմռկեցուցիչ իրադարձության էությունը դեռևս ամենայն խորությամբ չի լուսաբանված: Հայ ժողովրդի և Հայոց պետականության շուրջ երեքհազարամյա պատմության մեջ հոկտեմբերի 27-ը հիշեցնող միայն երեք նախադեպ է արձանագրվել: 705 թվականին Նախճավան քաղաքի և մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում արաբները ողջակիզեցին հայ նախարարների ողջ ավագանուն: 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերը գլխատեցին արևմտահայ քաղաքական և մտավորական ընտրանուն: Իսկ 1930-ական թվականներին Ստալինը ոչնչացրեց Հայաստանի ղեկավարության և մտավորականության ամենակարկառուն դեմքերին: Սակայն տվյալ պարագայում համեմատությունը սոսկ արտաքին է ու մակերեսային: Հոկտեմբերի 27-ի սպանդը վերոհիշյալ եղեռնագործություններից արմատապես տարբերվում է նրանով, որ իրականացվել է ոչ թե օտարների, այլ հայերի իսկ ձեռքով: Մինչև բուն նյութին անցնելը, ավելորդ չեմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել հուշապատմական մի պատառիկ:

Խորհրդարանական մղձավանջի հաջորդ առավոտյան ինձ զանգահարեցին պաշտպանության նախարարությունից, հրավիրելով մասնակցել բանակի ղեկավարության և քաղաքական ուժերի միջև նախատեսված մի խորհրդակցության: Ես կտրականապես մերժեցի և խոսակիցներիս խստորեն սաստելով` ասացի մոտավորապես հետևյալը. «Բանակի ի՞նչ գործն է խառնվել քաղաքականությանը և միջամտել երկրի ներքին գործերին: Դուք բոլորովին ուրիշ առաքելություն ունեք, այն է՝ ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը և կանխել երկրին սպառնացող վտանգները»:

Չբավարարվելով այդքանով` ես անմիջապես հրապարակեցի մի հայտարարություն՝ կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ և միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը զանգահարեց ինձ և շնորհակալություն հայտնեց այդ առթիվ: Դա իշխանափոխությունից հետո իմ և Քոչարյանի առաջին ու վերջին խոսակցությունն էր: Իմ մտահոգությունն այդ պահին ոչ թե նախագահի դիրքի ամրապնդումն էր, այլ քաոսից խուսափելու և Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումները կանխելու անհրաժեշտությունը: Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության Մութալիբովից Էլչիբեյին և Էլչիբեյից Ալիևին անցման շրջանների քաոսային ու գրեթե անիշխանական իրավիճակներով: Ուստի Ադրբեջանը չէր կարող չմտածել Հայաստանի նմանօրինակ վիճակից օգտվելու հնարավորության մասին: Այսքանն՝ իմիջիայլոց: Իսկ այժմ վերադառնանք օրվա ողբերգական թեմային: Առաջին հայացքից բոլորին թվում էր, թե հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումն առանձնապես դժվարություն չպետք է ներկայացնի: Ոճրագործությունը կատարվել էր հարյուրավոր պատգամավորների և միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առջև, բուն կատարողները ոչ միայն հայտնի էին, այլև կալանավորված, ուստի անհնար էր պատկերացնել, թե ի՞նչը պիտի խանգարեր անաչառ քննությանն ու դատավարության ընթացքին: Այս ամենը, սակայն, միայն առաջին հայացքից: Շատ շուտով մենք ազգովին ականատեսը եղանք չափազանց արտառոց մի երևույթի: Հանրապետության նախագահն, իր բացահայտ միջամտություններով, ոչ միայն ամեն ինչ արեց հետաքննության և դատավարության բնականոն ընթացքը խոչընդոտելու ուղղությամբ, այլև փաստորեն վիժեցրեց դավադրության հնարավոր կազմակերպիչների բացահայտման գործը: Նման հնչեղություն ունեցող ոճրագործությունների պարագայում ամենուրեք, հասարակական կարծիքի տրամաբանությամբ, կասկածները սովորաբար ընկնում են իշխանությունների վրա: Ուստի երկրի նախագահն ամենաշահագրգռվածը պետք է լիներ հեռացնելու համար իրենից այդ կասկածները: Եթե նա չուներ որևէ այլ մոտիվացիա, ապա պետք է բացարձակ ազատություն տար քննչական և դատական մարմիններին, հրավիրեր աշխարհի լավագույն փորձագետներին և ապահովեր դատավարության լիակատար հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Նախագահը զինվորական դատախազին արգելեց հանդես գալ խորհրդարանում, իսկ հետո ընդհանրապես հեռացրեց գործի վարույթից: Աշխատանքից ազատեց գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին` նրա փոխարեն նշանակելով ռեժիմի հավատարիմ գործիք Աղվան Հովսեփյանին: Հրապարակային ճնշումներ բանեցրեց տուժող կողմի պաշտպանների վրա` նրանցից մեկին մասնավորապես կոչելով «բոմժ»: Վերևների թելադրանքով դատարանը կարճեց կազմակերպիչների գծով գլխավոր կասկածյալ Ալեքսան Հարությունյանի գործը, որից հետո համաներման պատրվակով ազատ արձակեց նաև վեց այլ ամբաստանյալների և այլն: Այսինքն, կամա թե ակամա Քոչարյանը բոլոր կասկածներն ուղղեց իր դեմ, ինչը նշանակում է, որ այդպիսի ռիսկի գնալու համար նա լուրջ պատճառներ պետք է ունենար: Հոկտեմբերի 27-ի գործում դատարանների թույլ տված ամենակոպիտ օրինախախտումները հետևյալ երկուսն են. առաջին` 2001 թվականի հունիսի 12-ին ընդունված համաներման օրենքում հստակորեն նշված էր, որ այն չէր տարածվում դատաքննությունն սկսված գործերի վրա: և քանի որ, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 27-ի գործով դատաքննությունն սկսված էր, ապա այդ օրենքը չէր կարող կիրառվել տվյալ գործով մեղադրվող անձանց նկատմամբ: Հետևաբար, դատավոր Ուզունյանը, համաներման կիրառմամբ կարճելով վեց ամբաստանյալների գործերը, թույլ է տվել օրենքի աններելի խախտում, ինչը, բնականաբար, չէր կարող չազդել դատավարության հետագա ընթացքի վրա:

Երկրորդ` օրենքի շատ ավելի աղաղակող ոտնահարմամբ մի այլ դատավոր կարճել է Ալեքսան Հարությունյանի գործը՝ հիմք ընդունելով Նաիրի Հունանյանի մերկապարանոց հայտարարությունն այն մասին, թե իբր վերջինիս դեմ տրված ցուցմունքներն իրենից կորզվել են խոշտանգումների միջոցով: Սակայն Հարությունյանի գործն այդպիսի հիմնավորմամբ կարճելուց առաջ դատարանը պարտավոր էր խոշտանգումների փաստն ապացուցել դատավճռով և խոշտանգողներին ենթարկել համապատասխան պատիժների՝ մի բան, որ չի արվել: Հետևաբար Հարությունյանի գործը կարճվել է ապօրինաբար, ինչը նշանակում է, որ Հունանյանի բոլոր ցուցմունքները դեռևս ուժի մեջ են՝ ցուցմունքներ, որոնցում Ալեքսան Հարությունյանը ներկայանում է որպես կազմակերպիչների գծով հոկտեմբերի 27-ի գործի գլխավոր կասկածյալ և հանգուցային ֆիգուր: Չեմ կարծում, թե հիշյալ դատավորներն այնքան արհեստավարժ չէին, որ չհասկանային իրենց կայացրած վճիռների անօրինականությունը: Եթե, այդպես լինելով, նրանք, այնուամենայնիվ, վտանգել են իրենց պրոֆեսիոնալ համբավը և հետագա կարիերան, ապա դա նշանակում է, որ կա՛մ ենթարկվել են ճնշումների, կա՛մ էլ առաջնորդվել այլ շարժառիթներով: Երկու դեպքում էլ, սակայն, միևնույն է, նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առաջ: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես Հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացահայտման դեպքում: Ուստի այդ խնդրի լուծումը դառնալու է Հայաստանի ապագա նախագահի ամենագլխավոր պարտականություններից մեկը՝ մի բան, որ բացառված է Սերժ Սարգսյանի ընտրվելու պարագայում:

Լևոն Տեր-Պետրոսյանի
Երևանի Ազատության հրապարակ
2007թ․ հոկտեմբերի 26

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում