Հորդանանն Իսրայելին զգուշացրել է, որ երկու երկրների միջև խաղաղ պայմանագիրը կարող է վտանգվել բռնազավթված տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը շարունակելու պատճառով: Այդ տարածքներին են հավակնում պաղեստինցիները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ելույթ ունենալով խաղաղության մասին համաձայնագրի կնքման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ Իսրայելում Հորդանանի դեսպան Վալիդ Օբեյդաթը նաև ասել է, որ պայմանագրի խախտում կլինի նաև Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի առջևի հրապարակի կարգավիճակի ցանկացած փոփոխություն:
Իսրայելցի ուլտրաաջերը փորձում են այդ վայրում հրեաների համար աղոթելու թույլտվության հասնել՝ չնայած վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ոչ մի փոփոխություն թույլ չի տա:











































