Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոկետինոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի` «Նյուքասլ»-ի դեմ (1:2) խաղից հետո կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է BBC-ն:
«Սա մեծ հարված էր մեզ համար: Մենք ավելիին էինք արժանի, սակայն թույլ տվեցինք մրցակցին հաղթել մեզ: Դժվար է հանդես գալ երկու մեծ մրցաշարերում:
Այժմ մենք կփորձենք սովորել մեր սխալների վրա, և փորձենք ապագայում այսպիսի սխալներ չգործել»,- հայտարարել է Պոկետինոն:




































