Բոլորը երեկ սպասում էին ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավարի ելույթին, քանի որ հայտարարվելու էր տնտեսության վերականգնման հերթական փուլի մասին: Փորձագետները կարծում էին, որ պետությունը դրա համար կհատկացնի $500 մլրդ, սակայն այդ կանխատեսումները չիրականացան: Համակարգի ղեկավար Բեն Բերնանկեի ներկայացմամբ, այդ գումարը կկազմի $ 600 մլրդ: Այդ գումարով պետությունը պատրաստվում է տնտեսության մեջ նետել հսկայական ռեսուրսներ` շուկայից գնելով պետական պարտատոմսերը: Սակայն որոշ մասնագետների կարծիքով, այս ծավալով դոլարի հայտնվելը շուկայում կառաջացնի սղաճ, ինչը կհանգեցնի հումքի շուկայի աճին: Ինչ վերաբերում է հաշվարկային դրույքին, ապա այն մնացել է տարեկան 0-0,25%-ի սահմաններում:







































