15-ամյա տղան արել է այն, ինչը չի հաջողվել հայտնի գիտնականներին. նա ստեղծել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ախտորոշող թեստ: Նոր մեթոդը 168 անգամ ավելի արագ է, 400 անգամ ավելի հստակ և բավականին մատչելի հայտնի մեթոդներից:
Ինչպես հաղորդում է Fedpost-ը, 15-ամյա Ջեք Անդրական ստեղծել է թեստ, որը թույլ է տալիս քաղցկեղային բջիջները հայտնաբերել շատ վաղ շրջանում: Տղայի խոսքերով` ինքը հետաքրքրվել է այս հիվանդության ախտորոշման մեթոդներով այն բանից հետո, երբ իր հորեղբայրը մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Տղան վերցրել է ինդիկատորային շերտ, որի վրա տարածել է մի քանի կաթիլ արյուն, իսկ մի քանի րոպեից ցուցիչը որոշել է մեզոթելինի առկայությունը, սպիտակուց, որի մակարդակն էականորեն բարձրանում է քաղցկեղի դեպքում:
Ջեքը մասնակցել է Միջազգային գիտատեխնիկական ցուցահանդեսի՝ բժշության ոլորտում: Միջոցառմանը ներկա բժիշկները բարձր են գնահատել նրա մշակումը և տղային 75 հազար դոլարի կտրոն են հանձնել:








































