Փոստատարները հաճախ են հանդիպում վտանգի՝ հաչող շան տեսքով, սակայն անգլիացի փոստատարներն ունեն նոր թշնամի. դա ռոթվեյլեր չէ, այլ Բիսկվիթ անունով կատու:
Երկու տարեկան կատվի տիրուհին զգուշացում է ստացել Թագավորական փոստային ծառայությունից, որ եթե նա չվերահսկի իր կատվին, ապա այլևս փոստ չի ստանա:
Ծառայության նամակում գրված է եղել, որ փոստատարները դժվարություններ են ունենում փոտը բերելու հարցում, քանի որ կատուն սպառնում է նրանց անվտանգությանը և առողջությանը: Կատուն փոստատարի աշխատակցին սպասում է դռան հետևում և հենց որ նամակների և թերթերի համար նախատեսված դռան անցքում հայտնվում է ձեռք, հարձակվում է, կծում և ճանկռոտում այն:
Բիսկվիթի տիրուհին դա համարում է «ծիծաղելի»: Նա հավաստիացնում է, որ կատուն երբեք ագրեսիվություն չի դրսևորել:









































