Երգիչ, դերասան Արամոն 2012-ի ընթացքում ավելի շատ զբաղվել է առաջին մասնագիտությամբ՝ ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հետ նկարահանել է «Գառան երազը» կարճամետրաժ ֆիլմը: Նկարահանվել է նաև «Գարգին Նժդեհ» ֆիլմում:
Այս տարի Արամոն երգարվեստով ավելի քիչ զբաղվեց.«Ճիշտն ասած մի քիչ դադար եղավ, համերգներ կային, բայց ես չէի ուզում մեկը մյուսին խանգարեր»,- ասաց նա, դրա համար 2012-ին հիմնական ուղղվածությունը կինոն էր:
Արամոն մաղթում է, որ 2013-ը նախևառաջ առողջության և հաջողության տարի լինի և ամեն մարդ կարողանա իր չափի մեջ ապրել, այսինքն՝ լիաթոք ծիծաղ է ուզում լսել ու ժպտացող աչքեր է ուզում տեսնել, որոնք հիմա շատ են պակասում: Մարդը , նրա խոսքով, մեկ անգամ է ծնվում և ուզում է, որ լավ ապրի, մինչդեռ հիմա դժվարությունները շատ են:
«Ուզում եմ արտագաղթը կանխվի, որովհետև այն քո մասնիկը, որ գնում է, դու մնում ես միայնակ, քանի որ նույն էներգիայի մեջ ենք… Վերջին տարիներին ավելի շատ եմ զգում կորուստը», -նշեց Արամոն:
Երգարվեստում էլ կլինեմ, դերակատարումներ էլ կլինեն, մտահղացումներ կան, նոր երգեր կլինեն, բայց երգչի՝ անըհդհատ եթեր դուրս գալն էլ մի բան չէ, պետք է ասելիք ունենաս:







































