Իտալիայի ազգային հավաքականի ու Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Մեսսիի մասին՝ անդրադառնալով նաև Պիրլոյին:
«Կարծում եմ՝ ուղղակի անհնար է ասել՝ Մեսսին այս պահին լավագույնը չէ: Բավական բարդ է պատկերացնել, որ ուրիշը կարող է կրկնել նրա նվաճումները: Անհավատալի կլինի:
Ամեն դեպքում պիտի հաշվի առնել այն հանգամանքը, որ Մեսսին հարձակվող է ու կարող է մեծ ուշադրություն գրավել, բայց կան ֆուտբոլիստներ, որ խաղում են շատ լավ, բայց այդքան մեծ ուշադրության չեն արժանանում, օրինակ՝ Անդրեա Պիրլոն. նա խաղում է նույն մակարդակով, ինչպես Մեսսին, պարզապես չի կարող այդքան մեծ ուշադրություն գրավել»,- ասել է Բուֆոնը:








































