«Գուանչժու»-ի իտալացի գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին համեմատել է «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիին «Յուվենթուս»-ի ու Իտալիայի հավաքականի լեգենդ Ալեսանդրո դել Պյերոյի հետ:
«Էլ-Շարավին ինձ հիշեցնում է Դել Պյերոյին: Նա ևս սիրում է խաղալ ձախ եզրում, ապա շարժվել կենտրոն: Իհարկե, Դել Պյերոյին հասնելու համար Շարավին դեռ պիտի աճի ու աճի: Նրա համար ամեն ինչ առջևում է»,- ասել է Լիպին:








































