Sukhoi SuperJet 100 առաջին ինքնաթիռը փոխանցվել է ինդոնեզական Sky Aviation ավիաընկերությանը՝ այսօր հաղորդել է Sukhoi արտադրող ընկերությունը:
Sukhoi քաղաքացական ինքնաթիռների ընկերությունը և Sky Aviation ավիաընկերությունը Ուլյանովսկում ստորագրել են առաջին Sukhoi Superjet 100-ի հանձնման-ընդունման ակտը:
Ինքնաթիռի հանձնումը նախատեսված է 2013թ. հունվարին, հենց այդ ժամանակ էլ ավիաընկերությունը կսկսի ինքնաթիռի շահագործումը:











































