Հեռուստացույցների ու բջջային սարքերի դիսփլեյների արտադրությամբ զբաղվող հարավկորեական LG ընկերությունը պահանջել է արգելել Samsung-ի գլխավոր արտադրանքներից մեկի՝ Galaxy Note 10.1-ի վաճառքը երկու ընկերությունների համար ընդհանուր՝ Հարավային Կորեայի շուկայում։ Այս մասին հաղորդում է All Things Digital տեխնոբլոգը:
Երեկ հարավկորեական դատարան ուղարկված LG-ի հայցը վերաբերում է ընթացիկ տարում սկսված պատենտային կոնֆլիկտին:
Պարբերականի տվյալներով՝ LG-ն պահանջում է «ամբողջությամբ արգելել Samsung Galaxy Note 10.1-ի վաճառքը, արտադրությունն ու արտահանումը»:
Հայցվորի կարծիքով՝ սարքում անհավասարաչափ են օգտագործված LG-ի 3 պատենտավորված տեխնոլոգիաները՝ կապված դիսփլեյների արտադրման հետ:
LG-ն պահանջում է իրեն, որպես փոխհատուցում, վճարել 933 հազար դոլար տուգանք՝ պատենտների լիցենզավորումից հրաժարվելու ամեն օրվա համար։











































