Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր` դեկտեմբերի 29-ին, փաստաթղթեր է ներկայացրել նախագահի կին թեկնածու` Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
Նշենք, որ այսօր ԿԸՀ փաստաթղթեր էր ներկայացրել նաև անկուսակցական Պավլիկ Սարգսյանի փաստաթղթերը:
Նախորդ երեք օրերին առաջադրվել էին ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ, էպոսագետ, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Սերժ Սարգսյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մնացած հինգը` ինքնաառաջադրման միջոցով:








































