Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն որգևորված չէ ազգային թիմում իր խաղընկեր` «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի` թուրինյան ակումբ հնարավոր տեղափոխությունից:
«Նման գործարքի վերաբերյալ հարցական նշան կդնեի: Այստեղ` «Յուվենթուս»-ում որոշակի կանոնակարգ է մշակված:
Չեմ առարկում, Բալոտելին տաղանդավոր է, սակայն ես վստահ չեմ, որ նա կարող է փոխվել մեր ակումբում»,- «Յուվենթուս»-ի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում են իտալական լրատվամիջոցները:







































