Ուկրաինայի տարածքում սկսված ուժեղ ցրտերը դարձել են 133 մարդու մահվան պատճառ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հաղորդել է փոխվարչապետ Ալեքսանդր Վիլկուլը:
Նա նշել է, որ ցրտերից անտուններին փրկելու համար հարկավոր է ընդլայնել սոցիալական վերահսկողության համակարգը:
Պաշտոնյաների խոսքերով՝ բոլոր քաղաքներում և շրջաններում ստեղծվել են տաքացման հատուկ կետեր: Սակայն երկրում ցրտերի հետևանքով զոհվել է 133 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը մշտական բնակության վայր չունի:









































