Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի վերադարձի մասին:
«Տիտոն կվերադառնա մոտ երկու-երեք շաբաթից, սակայն նա մի քանի օր պիտի հիվանդանոցում անցկացնի՝ անհրաժեշտ ուժը հավաքելու համար:
Կարևորագույնը նրա առողջությունն է. ֆուտբոլը երկրորդ պլան է մղվել»,- ասել է Ռոսելը:
Հիշեցնենք, որ Վիլանովան վերջերս վիրահատության ենթարկվեց:






































