Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է վետոն, որը նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կիրառել էր համաներման մասին օրենքի նկատմամբ: Վետոյի վերացմանը կողմ են քվեարկել 91 պատգամավորներ, դեմ՝ 21:
Մինչ այդ խորհրդարանը կասեցրել էր նախագահի կողմից առաջարկված փոփոխությունները, որոնք նախատեսում էին օրինագծի վերանայում քաղբանտարկյալների և մարդասպանների, բռնություն իրագործածների և այլ ծանր հանցագործություններ կատարած դատապարտյալների պատժաչափի նվազեցման մասով:
Վետոյի հաղթահարումից հետո խորհրդարանի կողմից քաղբանտարկյալներ ճանաչված 200 մարդ մեկ շաբաթվա ընթացքում ազատ կարձակվի: Համաներման ենթակա մյուս դատապարտյալներն ազատ կարձակվեն համապատասխան գործընթացից հետո` 2 ամսվա ընթացքում:
Ընդհանուր՝ ազատ կարձակվի մոտ 3 հազար բանտարկյալ:







































