Sunday, 12 05 2024
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

Ոստիկանություն. Տեղեկատու

Պատահար խաչմերուկում


Մարտի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.30-ին «Նիսան Տիանա»  մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում բախվել է ճանապարհի եզրաքարին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:


Կատարվում է քննություն:


 


ԱբովյանԱրզնի ճանապարհին


Մարտի 29-ին ոստիկանության  Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ին «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան ԱբովյանԱրզնի ճանապարհի 3.5 կմին բախվել է  «Աուդի-100» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Աուդի-100»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:    


Կատարվում է քննություն:


 


Շրջվել է


 


Մարտի 29-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում  «ՖոլքսվագենԳոլֆ» մակնիշի ավտոմեքենան ԵրևանԳյումրի ճանապարհի 80-րդ կմին  շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:    


Կատարվում է քննություն:


 


Մեքենաները բախվել են


 


Մարտի 29-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը՝ ժամը 19.00-ին, «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳոլդենՊալլաս» հյուրանոցային համալիրի մոտ կայանված «ՄԱԶ»  մակնիշի բեռնատարին, որից հետո «Շևրոլետ Ավեո»-ին է բախվել «ՖոլքսվագենՎենտո» մակնիշի ավտոմեքենա:


Պատահարի հետևանքով «Շևրոլետ Ավեո»-ի 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Կատարվում է քննություն:


 


* * *


 


Մարտի 29-ինին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.30-ին Մ. Հերացու փողոցում գտնվող ստորգետնյա ճանապարհին իրար  են բախվել «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ:


Պատահարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդներն ու ութ ուղևորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Կատարվում է քննություն:


 


Հայտնաբերվել է


Մարտի 29-ին՝ ժամը 12.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 28-ամյա Գրիգոր Հ.-ին, որը ս/թ փետրվարի 9-ից հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով:


Գրիգոր Հ.-ն կալանավորված է:


 


Զենք-զինամթերք


Մարտի 29-ին՝ ժամը 14.10-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Չարբախի բաժանմունք և հայտնել, որ ինքը կենտրոնական զինհավաքակայանի մոտ` կամրջի սյան տակ,  զինամթերք է թողել:


Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՏՕԶ-18» տիպի 5,6 մմ տրամաչափի հրացան` դատարկ պահունակով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 26, 7,62 մմ տրամաչափի`  29, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ, 1 ական և 1 պայթուցիչ: 


Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:  


Կատարվում է հետաքննություն:


 


* * *


Մարտի 29-ին՝ ժամը 12.00-ին,  մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության  Շենգավիթի բաժին և հայտնել, որ գաջի գործարան տանող ճանապարհին, կենտրոնական գերեզմանոցի պատի տակ,  պոլիէթիլենային տոպրակի մեջ ինքնաձիգ է թողնում:


Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ-74» ինքնաձիգ՝ պահունակով, և տարբեր տրամաչափի 82 փամփուշտ:


Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:


Կատարվում է հետաքննություն:


 


* * *


Մարտի 29-ին՝ ժամը 12.00-ին, 41-ամյա  Սիմոն Գ.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին և հանձնել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 51, 7,62 մմ տրամաչափի` 42, 7,62 մմ տրամաչափի գնդացրի` 11 և խոշոր տրամաչափի 2 փամփուշտ:


Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:


 


* * *


Մարտի 29-ին՝ ժամը 21.35-ին, մի  քաղաքացի զանգահարել է Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ Մալաթիայի «Հայորդաց տուն» տանող ճանապարհի մոտ ատրճանակ է թողնում:


Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կոռոզիայի ենթարկված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` առանց փամփուշտների:


Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:


Կատարվում է հետաքննութուն:


 


* * *


Մարտի 29-ին, ժամը 20.15-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ  զենք-զինամթերք է թողնում Կոմիտասի փողոցի սկզբնամասում գտնվող աղբանոցի պատի տակ:


Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է   «Կարաբին» հրացան, 7,62 մմ տրամաչափի  254 և խոշոր տրամաչափի  7 փամփուշտ:


Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:


Կատարվում է հետաքննություն:


 

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում