Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային նավատորմի մասնագետները մշակել են հրթիռների արձակման նոր սարք, որը մեծացնում է հականավային հրթիռների դիպուկությունը և թռիչքի հեռահարությունը: Այն մշակել են Իրանի պաշտպանության նախարարության և իմամ Խոմեյնիի անվան ռազմածովային համալսարանի ինժեներները:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլահ Սայարին ընդգծել է, որ արձակման նոր համակարգերը կարող են տեղակայվել իրանական բոլոր ռազմանավերի վրա: Նա հավելել է, որ մոտ ժամանակներս այդ սարքերը կբերվեն մարտական պատրաստվածության:
Նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս իրանական նավատորմի բոլոր նավերը հագեցած են «երկիր-երկիր» դասի փոքր և միջին հեռահարության թևավոր հրթիռներով՝ արձակման նոր սարքերի շարք մտնելը թույլ կտա էականորեն բարձրացնել հրթիռների թիրախների խոցման արդյունավետությունը:








































