«Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանին մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մերժել է վաճառել իր տրանսֆերը 55 մլն եվրոյի դիմաց:
«Այդ փաստն ինձ համար որևէ նշանակություն չունի: Սա արտացոլում է միայն իմ կատարած մեծածավալ աշխատանքը: Նման գումարները հետևանք են այն բանի, որ ես միշտ ձգտում եմ հասնել առավելագույնին:
Իմ նպատակները չեն փոփոխվել. ցանկանում եմ հաջողության հասնել բոլոր մրցաշարերում»,- խաղացողին մեջբերում է Goal.com-ը:







































