Հունաստանի չորս խոշորագույն կոմերցիոն բանկերի փրկության համար անհրաժեշտ է 36 մլրդ դոլար՝ հայտարարել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավարը:
Կոմերցիոն բանկերը պետական պարտքերի խոշորագույն կրողներն են, իսկ նրանց արժեքը նվազել է երկրում տեղի ունեցած տնտեսական ճգնաժամի պատճառով:
Միջազգային վարկատուները Հունաստանին տասնյակ միլիարդավոր դոլարներ են տրամադրում բանկային սեկտորի փրկության համար: Երկրի Կենտրոնական բանկի հայտարարությունից ելնելով՝ այդ գումարը բավարար է, որպեսզի կարողանան աջակցել չորս բանկերի:








































