Ռուսաստանի հավաքականը ընկերական խաղում չկարողացավ հաղթահարել Քաթարի արգելքը: Փոխարենը` ռուսները կարողացան ընդհատել ռեկորդային տևողությամբ «չոր» սերիան:
Անցյալ տարվա նոյեմբերին Ադվոկատի թիմը Վորոնեժում 0:2 հաշվով զիջեց բելգիացիներին, փետրվարին 1:0 հաշվով պարտվեց Իրանի հավաքականին և 3 օր առաջ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Հայաստանի ընտրանու հետ: 386 րոպե տևողությամբ անգոլ սերիային վերջ դրեց Ռոման Պավլիչենկոն:
Հանդիպման 4-րդ րոպեին Կասոլայի ջանքերով տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: 34-րդ րոպեին Անդրեյ Արշավինի փոխանցումից հետո Պավլիչենկոն հավասարեցրեց հաշիվը, և այն այլևս մնաց անփոփոխ` Քաթար-Ռուսաստան` 1:1:








































