Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Աչաջուր գյուղամիջյան ճանապարհին բախվել են Ազատամուտ գյուղի բնակիչ, 33-ամյա Արա Մխիթարյանի վարած «Վազ-21011» մակնիշի 64 ԼԼ 440 համարանիշի և Աչաջուր գյուղի բնակիչ, 42-ամյա Հակոբ Աստանյանի վարած «Զապարոժեց» մակնիշի 57 ՏՍ 774 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Զապարոժեցի» վարորդ Հ. Աստանյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ 14-ամյա Վահան Աստանյանը, 45-ամյա Նարինե Գյուլումյանը և «Վազ-21011»-ի ուղևոր 5-ամյա Սերգեյ Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղից Վ. Աստանյանն ու Ն. Գյուլումյանը տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
shamshyan.com-ի տեղեկություններով, Երևան տեղափոխված վիրավորները մահացածի կինն ու որդին են: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Իսախանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:









































