«Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ` 2012 թվականի մեր համատեղ աշխատանքի համար։ Ծանր տարի էր, լարված աշխատանք էր, բայց արդյունքները, որոնք այսօր արձանագրում ենք, վկայում են, որ մենք մեր նպատակներին հասել ենք և՛ քաղաքական դաշտում` անցկացնելով խորհրդարանի ընտրություններ, և՛ տնտեսական ոլորտում»,- այսօր կառվարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ այն հիմնական ցուցանիշները, որ կառավարության առջև դրված էին, այն ավելի բարձր ցուցանիշները, որ ստացան որպես հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, բոլորը ի կատար են ածել։
«Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ 2013 թվականն ավելի հաջող տարի լինի բոլորիս և մեր ժողովրդի համար»,- հավելեց Տ.Սարգսյանը։






































