Անգլիայի ազգային առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացած «Նորվիչ»-ի դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նշել է` գիտեր, թե որքան բարդ հանդիպում է սպասվում: Նա բրիտանացի լրագրողներին նաև հայտնել է, որ նախատեսում է ընդլայնել ռոտացիան:
«Մենք այդպես էլ գիտեինք, որ բարդ կլինի: Այդ պատճառով էլ կենտրոնական գծում հանդես էին գալիս Միկելն ու Լուիսը: Նման դասավորությունը փոքր-ինչ զրկեց մեզ զանազան հնարքներ ցուցադրելու հնարավորությունից, մանավանդ որ` Միկելն էլ վնասվածք ստացավ: Սակայն մենք ապահով խաղացինք:
Լեմպարդը հիանալի խաղաց: Նրա փորձն ու վարպետությունը օգնեցին մեզ: Պետք է ընդլայնել ռոտացիոն կազմը: Չի կարելի ամեն անգամ նույն կազմով խաղալ»,- նշել է Բենիտեսը:








































