Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Նատալի Փորթմանը ճանաչվել է ամենաեկամտաբեր դերասանուհին. Forbes

Դերասանուհի Նատալի Փորթմանը գլխավորել է ամենաեկամտաբեր հոլիվուդյան աստղերի ցուցակը, որը ամեն տարի կազմում է Forbes ամսագիրը: Ըստ պարբերականի տվյալների՝ նրա մասնակցությամբ ֆիլմեր ստեղծողների վճարած յուրաքանչյուր մեկ դոլարը բերել է նրանց 42.7 դոլար:

Նման արդյունքի Փորթմանը կարողացել է հասնել հիմնականում «Սև կարապ» ֆիլմի կոմերցիոն հաջողությամբ, որտեղ նա գլխավոր դեր է խաղացել: «Սև կարապ»-ի արտադրությունը արժեցել է 13 մլն դոլար, իսկ վարձույթից ստացված գումարը կազմում է 329 մլն: Փորթմանի մասնակցությամբ 23 մլն դոլարի բյուջեով ևս մեկ՝ «Ավելին քան սեքս» ֆիլմը արտադրողներին բերել է 150 մլն դոլարի եկամուտ:

Ամենաեկամտաբեր աստղերի ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է դերասանուհի Քրիստիան Ստյուարտը: Նրան վճարված յուրաքանչյուր դոլարը բերել է 40.6 դոլար: Ավելի վաղ Forbes-ի կողմից Ստյուարտը ճանաչվել էր 2012 թ. ամենաբարձ վարձատրվող դերասանուհի: «Մթնշաղ»-ների վերջին երկու ֆիլմերի համար Ստյուարտին վճարած 25 մլն դոլարի հոնորարը հեշտությամբ վարձույթում վերածվել է 3.3 մլրդ դոլարի:

Երրորդ տեղը զբաղեցրել է Շայա Լաբեֆը, որը իրեն վճարած յուրաքանչյուր դոլարի դիմաց վերադարձնում է 35.8 դոլար: Լաբեֆի՝ այս վարկանիշում հայտնվելը ապահովել է «Տրանսֆորմերներ» ֆիլմը: Նա գլխավոր դեր է խաղացել չորս ֆիլմերից երեքում:

Չորրորդ հորիզոնականում հայտնվել է «Մթնշաղ»-ում Ստյուարտի գործընկեր Ռոբերտ Փաթինսոնը, որը ֆիլմի ստեղծողներին բերում է 31.7 դոլար յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց:

Հնգյակը եզրափակում է Դենիել Ռեդքլիֆֆը, որը հայտնվել է այս ցուցակում շնորհիվ Հարի Փոթերի արկածների մասին ֆիլմի: Այդ ֆիլմերի ընդհանուր եկամուտը կազմում է 7.7 մլրդ դոլար: Դերասանը յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց բերել է 30.5 դոլար:

Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել վերջին երեք ֆիլմերի վարձույթից ստացված գումարի չափը և նրանց հոնորարների չափը:

Ավելի վաղ դեկտեմբերին Forbes-ը հրապարակել էր ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակը, որտեղ առաջին հորիզոնականում հայտնվել էր Էդդի Մերֆին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում