Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը դիտարկում է «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտը վերակառուցելու փոխարեն նոր մարզադաշտ կառուցելու հարցը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
«Արքայական ակումբ»-ն արդեն կազմակել էր մարզադաշտի վերակառուցման նախագիծը, բայց Մադրիդի բազմաթիվ բնակիչների, բնապահպանների բողոքների արդյունքում ծրագիրը դադարեցվել է:
Նոր մարզադաշտը կարող է կառուցվել «Վալդեբեբաս» թաղամասում: Եթե նոր մարզադաշտի կառուցման ծրագիրը հաստատվի, ապա նախատեսվում է այն շահագործման հանձնել 2017թ.:






































