Դերասան Քիթ Հարինգթոնը, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Ջոն Սնոուին, չի պատրաստվում ամբողջ կյանքը նվիրել հայտնի հեռուստաշոուին՝ հայտնում է The Telegraph-ը:
27-ամյա աստղը ցանկանում է, որ իր կյանքում լինեն նաև այլ վառ նախագծեր:
«Ես այժմ նկարահանվում եմ 5-րդ սեզոնում, սակայն ես դրամայի դպրոց եմ գնացել ոչ այն բանի համար, որ մինչև կյանքիս վերջը խաղամ ֆենթեզի սերիալում»,- հայտարարել է Հարինգթոնը Լոնդոնի կինոփառատոնում:
Հարինգթոնի խոսքով՝ սերիալում խաղը հետք է թողել իր անհատականության վրա. «Ես ստիպված եմ եղել կես տարի գտնվել բավականին մռայլ վայրում, և դժվար է ազատվել այդ տրամադրությունից, որը պատում է քեզ»:
«Գահերի խաղի» 5-րդ սեզոնի պրեմիերան տեղի կունենա 2015թ. գարնանը:








































