Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է «Յունայթեդ» – «Նյուքասլ» խաղի մասին՝ դժգոհելով մրցավարների գործողություններից:
«Մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց՝ արձանագրելով Էվանսի ինքնագոլը: Եթե ուշադիր նայեք այդ դրվագը, կտեսնեք, որ խաղից դուրս վիճակ կար: Բացի այդ, մրցակիցը քաշում էր Էվանսի ձեռքից: Եթե սա խաղի արդյունքին միջամտում չի համարվում, ապա ո՞րն է այդ միջամտում կոչվածը»,- BBC-ն փոխանցում է Ֆերգյուսոնի խոսքերը:








































