Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Դավ» մակնիշի doo860 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել տնամերձ հողատարածքի մեջ, ինչի հետևանքով Վրաստանի քաղաքացի 1983թ. ծնված Զոռադ Չիչինաձեն մարմնական վնասվածքներով տեղախոխվել են Աշտարակ քաղաքի բկ:
Ըստ հերթապահ բժշկի` տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն:










































