Յելի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ հեծանիվ վարելը կանանց պակաս զգայուն է դարձնում սեքսի ժամանակ, հայտնում է dirtynews.su-ն:
Ավելի վաղ հայտնի էր հեծանիվ նստելու վնասակար ազդեցությունը տղամարդկանց սեքսուալ առողջության վրա, հիմա պարզվել է, որ այն անվնաս չէ նաև կանանց սեռական կյանքի համար:
Հեծանիվ վարելը, անկախ մարդու սեռից, անսովոր ճնշում է գործադրում սեռական օրգանների շրջանում նյարդային վերջույթների և արյունատար անոթների վրա: 2006-ին գիտնականների այս նույն խումբն ապացուցել է, որ հեծանվորդների զգացողությունները սեքսի ժամանակ ավելի քիչ են, քան թեթև ատլետներինը:
Մեկ շաբաթում ամենաքիչը 15 կմ հեծանիվ վարած 48 հեծանվորդների զննությունը ցույց է տվել, որ զգայունակության պակասի պատճառը ճնշումն է հետույքի վրա: Ոչ բոլոր հեծանիվներն են նույնչափ վնասակար: Ավելի վնասակար են ցածր ղեկով սպորտային հեծանիվները, ամենալուրջ ցավային զգացողություն հեծանվորդներն ունենում են ներքև խոնարհված և առաջ եկած դիրքում: Ցավին հաջորդում է սեքսի որակի վրա անդրադարձող թմրությունը:
Բժիշկները կանանց խորհուրդ են տալիս բարձրացնել ղեկն ու ուղիղ մեջքով վարել հեծանիվը: Այդպես ավելի դանդաղ կընթանան, բայց վնասն էլ կնվազի:






































