Ավելի քան 70 չին ակադեմիկոսներ և փաստաբաններ ՉԿԿ-ի նոր ղեկավարությունից քաղաքական բարեփոխումներ են պահանջում՝ պնդելով, որ հակառակ դեպքում երկիրը քաոսի մեջ կհայտնվի:
Պեկինի համալսարանի պրոֆեսոր Չժան Ցյանֆանյայի խոսքերով՝ փաստաթուղթը ստորագրած մարդիկ կցանկանային, որ կառավարությունը բարեփոխումների հարցում համաձայնության գար:
Նրանցից մեկն էլ՝ տնտեսագետ Չժուն Դացզյունը, հայտարարել է BBC-ին, որ ՉԿԿ-ն պետք է հարգի համամարդկային արժեքները՝ չանտեսելով չինական առանձնահատկությունները:









































