Չինաստանն ամփոփում է 1937-45 թթ. Ճապոնա-չինական պատերազմի հետևանքով երկրին հասցված վնասի համազգային հաշվարկի արդյունքները: Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմին կից Կուսակցության պատմության ուսումնասիրման կենտրոնն ավարտել է այդ հարցի 10-ամյա հետազոտությունը՝ հարցման ենթարկելով շուրջ 600 հազար մարդու: Ներկայումս ընթանում է ստացված նյութեր հրապարակում՝ գրում է «Չժունգո ժիբաո» թերթը:
Հետազոտություններն անցկացվել են ոչ միայն Չինաստանում, այլևս ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ռուսաստանում:
Ճապոնացի զինծառայողները Չինաստանում իրականացրել են ռազմագերիների և քաղաքացիական բնակչության զանգվածային մահապատիժներ: Բազմաթիվ ապացույցներ են հավաքվել ճապոնացների կողմից չինական բանակի և խաղաղ բնակիչների դեմ քիմիական և բակտերիոլոգիական զենքի կիրառման փաստերով:
Հետազոտության թեմաներից մեկը եղել է ճապոնական բանակի հասարակաց տներ բռնի ուղարկված չինուհիների ճակատագրերը ուսումնասիրելը:
Ընդհանուր առմամբ ծրագրվում է հրապարակել 300 հատոր. դրանցից թողարկվել են առաջին 46-ը: Գրքերը թեմատիկ բաժանում ունեն:








































