Ամալ Ալամուդինի ու Ջորջ Քլունիի հարսանիքից հետո Օսկար դե լա Ռենտայի գինը՝ որպես մեր ժամանակների աստղային հարսանեկան գլխավոր դիզայներ, կտրուկ աճեց, գրում է elle.ru-ն:
Հենց նրա արարած զգեստով Ալամուդինը ամուսնացավ հոլիվուդյան հայտնի դերասանի հետ:
Իսկ օրերս վարպետը ներկայացրեց իր նոր bridal հավաքածուն, որում ներառված էր նաև Ամալի զգեստը, այնպես որ ցանկացած նորահարս կարող է կրկնել Քլունիի կնոջ կերպարը:
Ալամուդինի զգեստի ստեղծման վրա, որն ուներ դասական սպիտակ զգեստ А-սիլուետի փեշով, ծախսվել էր 13 մետր շանտիլյան ժանյակ:
Դիզայների հավաքածուի մյուս մոդելները նույնպես կատարված են նման ոճով: Զգեստները պատրաստված են բամբակից, կտավից ու ժանյակից՝ զարդարված մանր մարգարիտներով:


















































