Կիրակի կայացած Բոլիվիայի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 100 տոկոսանոց ամփոփման արդյունքում առաջատարը պետության ներկայիս ղեկավար Էվո Մորալեսն է՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնում է երկրի Գերագույն ընտրական դատարանը, Մորալեսը հավաքել է ձայների գրեթե 60%-ը:
Մորալեսի մրցակիցը՝ Սամուել Դորիա Մեդինան, որը ղեկավարում էր աջկենտրոնամետ «Ազգային միասնության ճակատը», երկրորդ տեղում է՝ ձայների 26%-ով:










































