Ուկրաինայի պետական հարկային ծառայությունը Ձմեռ Պապի, Ձյունանուշի կամ էլ այլ հեքիաթային հերոսի կերպարով տոներին հանդես եկող դերասաներին հիշեցրել է հարկերը վճարելու անհրաժեշտության մասին:
Հաղորդվում է նաև, որ հարկային տեսուչները պարզել են դերասանների ամանորյա ծառայությունների միջին արժեքը խոշոր քաղաքներում: Կիևում այն կազմում է 1000-14 000 ռուբլի՝ մեկ ժամի համար, Լվովում՝ 1200-4500 ռուբլի, Դոնեցկում՝ 600-10 000 ռուբլի, իսկ ահա Խարկովում քաղաքացիները պետք է վճարեն 600-7000 ռուբլի:










































