Իսրայելցի հնէաբանները Երուսաղեմից ոչ շատ հեռու հայտնաբերել են 2750 տարեկան տաճարի մնացորդներ, որի կառուցումը վերագրվում է Հուդայական թագավորության ժամանակաշրջանին: Գտածոյի նկարագրությունն իրականացրել է The Times of Israel պարբերականը:
Պեղումների վայրը՝ Թել Մոտցան, Երուսաղեմից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է: Այստեղ հնէաբանները կարողացել են հայտնաբերել շենքի հիմքերը և գլխավոր մուտքը, որը գտնվում է արևելյան կողմում:
Տաճարային բակի կենտրոնում հայտնաբերվել է ուղղանկյուն կառուցվածք ունեցող շինություն, որը գիտնականների կարծիքով՝ զոհասեղանի դեր է կատարել:
Ըստ մասնագետների՝ այս գտածոները վկայում են, որ Հուդայական թագավորությունում գոյություն են ունեցել ծիսական շինություններ:










































