Բրազիլիայում ավարտվել է էքստրեմալ մարաթոնը, որի մասնակիցներն Ամազոնի ջունգլիներով հաղթահարել են 275 կմ: Այս մասին հայտնում է MigNews-ը:
Վազքի ընթացքում նրանք հաղթահարել են բազմաթիվ խոչընդոտներ՝ ուսերից չիջեցնելով պայուսակը, որում եղել են անհրաժեշտ իրեր և ողջ ընթացքի համար անհրաժեշտ մթերքի պաշարներ:
Ընդհանուր առմամբ մարաթոնին մասնակցել են 17 երկրներից 65 վազորդներ, որոնցից միայն 26-ին է հաջողվել հասնել վերջնագծին:
Դա ամենադժվարին մարաթոնն է աշխարհում՝ 40 աստիճան շոգ և 100 տոկոսանոց խոնավություն: Մրցավազքի էքստրիմն ապահովել է ջունգլիների ֆաունան՝ կարիճերը, մորմերը, օձերը:
Այս տարի հաղթող է դարձել լեգենդար վազորդ Վիդի Գրեգոն՝ Գվադելուպայից, ով արդեն չեմպիոն է եղել 2007 թվականին: Իսկ կանանց շարքում ամենաբարձր դիմացկունությունը ցուցաբերել է Ջոզի Բենսոնը՝ Մեծ Բրիտանիայից:







































