ԱՄՆ հարավային նահանգներում մոլեգնում են միանգամից մի քանի տորնադոներ: Դա տեղի է ունեցել հենց Սուրբ Ծննդյան օրը և բավականին փչացրել է ամերիկացիների տոնական երեկոն:
Տասնյակ հազարավոր տներ առանց էլեկտրականության են մնացել, շատերը վնասվել կամ քանդվել են: Մրրիկն ու փոթորիկը անցել են Տեխասից մինչև Ալաբամա ընկած ողջ ծովափը, որտեղ սովորաբար ձմռանը ձյուն չի լինում:
Հետաձգվել են հարյուրավոր ներքին չվերթներ: Ամենաշատը տուժել է Մոբիլ քաղաքը, որտեղ փոթորիկն ամենաուժեղն է եղել: Բնակիչները մինչև հիմա առանց էլեկտրականության են մնացել, տուժել են շենքերը, դպրոցներն ու եկեղեցիները: Իսկ հարևան Տեխասում զոհերից խուսափել չի հաջողվել՝ ընկած ծառը սպանել է մի մարդու: Մինչ այժմ վատ եղանակը չի հանդարտվել, և տորնադոն շարժվում է մայրցամաքի խորքերը:









































