Մանրածախ առևտրի աշխարհում խոշորագույն Wal-Mart Stores Inc խանութների ցանցը VUDU-ի հետ համատեղ թողարկել է InstaWatch տեսածառայությունը, հաղորդում է Reuters գործակալությունը:
InstaWatch մուտք կարելի է գործել բջջային Wal-Mart հավելման միջոցով: Ծառայությունը հնարավորություն է տալիս դիտել Wal-Mart-ում ձեռք բերված ֆիլմերի թվային տարբերակները: Ծառայության հետ արդեն համագործակցում են DreamWorks Home Entertainment, Sony Pictures Home Entertainment, Warner Home Video և Twentieth Century Fox Home Entertainment կինոընկերությունները:
Այժմ խանութում 800 ֆիլմեր են վաճառվում, իսկ walmart.com-ում՝ 1,1 հազար ֆիլմեր:









































