Google ընկերությունն իր Nexus հավաքածուում ներկայացրել է Nexus 6 սմարթֆոնը, Nexus 9 պլանշետը և Nexus Player երաժշտություն լսելու համար նախատեսված սարքավորումը, գրում է Lenta.ru-ն:
Նրանցից Nexus 6-ը առաջին ֆաբլետն է (ավելի քան 5 դյույմ անկյունագիծ էկրան ունեցող սմարթֆոն) Google-ի սմարթֆոնների հավաքածուում: Այն կթողարկվի ալյումինե կաղապարով՝ Motorola Mobility ընկերության կողմից: Այն 6 դյում անկյունագծով էկրան կունենա:







































