Առօրյա կյանքում մարդիկ հաճախ վառ գույների կարիք են ունենում: Նյույորքցի լուսանկարիչ Միտչել Ֆանկը որոշել է յուրովի լուծել այս խնդրը, գրում է kulturologia.ru:
Լուսանկարներում տների, խանութների պատերը, նեոնային ցուցափեղկերը և երկնագույն երկինքը վառ հագեցած գույներ են ստանում: Միտչելի աշխատանքները փոխանցում են նրա սեփական աշխարհայացքը, ուրախ գույներ են հաղորդում կյանքին և լիցքավորում են դրական էներգիայով:
Լուսանկարներ ստեղծելուն Ֆանկը շատ լուրջ է վերաբերվում: Լուսանկարչի խոսքերով՝ մեկ լուսանկար անելու համար նա մանրամասնորեն ուսումնասիրում է ընտրված օբյեկտը, մի քանի անգամ այցելում է իրեն դուր եկած վայրը, ժամերով սպասում է անհրաժեշտ լուսավորությանը: Բարդ աշխատանքի արդյունքում ստեղծվում են այս ցնցող լուսանկարները, որոնք անսպառ էներգիայի աղբյուր են հանդիսանում:



















































