Սերբիայի հավաքականի պաշտպան Ստեֆան Միտրովիչը նշել է, որ Սերբիա – Ալբանիա հանդիպման ժամանակ միայն մարզական պատճառներով է պատռել Ալբանիայի դրոշը.
«Այդ դրոշի պատճառով խաղն ընդհատվեց, իսկ մենք ցանկանում էինք շարունակել հանդիպումը: Մի պահ հասկացա, որ կարող եմ վերցնել դրոշը և այդպես էլ վարվեցի:
Ինչպես երևում է նկարում, ես մտադրված չէի այն այրել կամ պատռել: Նույնիսկ դրոշը ես չէի վերցրել, այլ պարզապես բռնել էի այն փայտից, որին դրոշը ամրացված էր: Ես ցանկանում էի այդպես հասնել անօդաչու սարքին, վերցնել այն ու բոլորը միասն հանձնել մրցավարին: Սակայն այդ պահին վրա հասան ալբանացի ֆուտբոլիստները և շարունակությունն ինքներդ տեսաք:
Անտեսում եմ լրատվամիջոցներում տարածված այն մտքերը, որ ես ազգային հերոս եմ: Այո՛, մի շարք հաղորդագրություններ եմ ստացել իմ բջջայինին, սակայն լուրջ չեմ վերաբերվում դրանց: Իմ արարքը միայն մարզական դրդապատճառներով է եղել»-,ասել է Միտրովիչը:












































