Հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է ռուս թենիսիստուհի Աննա Կուռնիկովայից ամուսնալուծվելու մասին, հայտնում է The Huffington Post-ը: Նախկինում զույգը երբևէ հանրությանը չի տեղեկացրել իրենց ամուսնության մասին:
Այն մասին, որ 33-ամյա Աննայի հետ ամուսնությունը փլուզվել է, 39-ամյա Իգլեսիասը տեղեկացրել է Լոս Անջելեսում համերգի ժամանակ:
«Ես ձեզ ինչ-որ բան կպատմեմ: Ես հիմա ամուսնալուծված եմ: Ես ամուսնալուծվել եմ 3 օր առաջ: Առաջինը ձեզ եմ հայտնում: Ես լուրջ եմ ասում: Մի ծիծաղեք»,- մեջբերում է երգչի խոսքերը պարբերականը:
Երգչի ելույթին ներկա գտնվողները զարմանք են արտահայտել, սակայն նշել են, որ նա երևի թե չի կատակել: Նա ամուսնալուծության մասին պատմել է «դեմքի լուրջ արտահայտությամբ»:
Իգլեսիասն ու Կուռնիկովան հարաբերությունների մեջ են 2001-ից:









































