Դանիայի հավաքականի նկատմամբ 0:1 հաշվով հաղթանակից հետո Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իր ազգային թիմն առաջին տեղն է զբաղեցնելու խմբում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն իր թիմի հաղթական գոլը խփեց խաղավարտին ավելացված 5-րդ րոպեին:
«Պորտուգալիան առաջին տեղն է զբաղեցնելու խմբում: Հավատում եմ դրան: Մեր թիմը լավագույնն է խմբում, և մենք դա ցույց կտանք խաղադաշտում: Վստահ եմ, որ մասնակցելու ենք «Եբրո-2016»-ին»,- հայտարարել է Ռոնալդուն:
Նշենք, որ պորտուգալացին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում արդեն 19 գոլ է խփել:
I խմբում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցներն են Սերբիայի, Դանիայի, Հայաստանի ու Ալբանիայի ընտրանիները:










































