Թաիլանդում 2019թ. կհայտնվի Հարավարևելյան Ասիայի ամենաբարձր շինությունը, որը կլինի աշխարհի բարձր շինություններից մեկը: Այս մասին հայտնել է տեղի կառուցող ընկերությունը, որը մտադիր է Բանգկոկում կառուցել 615 մետրանոց երկնաքերը:
Նոր բարձրահարկը վեր կխոյանա քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, հայտնում է TASS-ը:
Հավակնոտ նախագիծը ստացել է «Սուպերաշտարակ» անվանումը:
Շենքի արժեքը գնահատվում է 5,6 մլրդ դոլար: 320 հազար քառ. մետր տարածքով հրապարակում կտեղակայվեն գրասենյակներ, լյուքս դասի հյուրանոց:








































