Բոնոն ներողություն է խնդրել իր U2 խմբի Songs of Innocence ալբոմի համար, որն ավտոմատ կերպով ներբեռնվել է iPhone-ների մեջ: Այս մասին հայտնի է դառնում խմբի ֆեյսբուքյան էջից:
Երկրպագուներից հարցերի և պատասխանների շարքի ընթացքում Բոնոն, մասնավորապես, պատասխանել է «Խնդրում եմ, այլևս երբեք iTunes-ավ ալբոմներ մի թողարկեք, որոնք ավտոմատ կերպով ներբեռնվում են մարդկանց փլեյ-լիստերում: Դա անքաղաքավարի է» հաղորդագրությանը:
«Օ, ներեցեք: Իմ գլխում ծագեց այդ հրաշալի միտքը, և մենք սարսափելի հպարտ էինք մեզնով: Արտիստները հակված են նման բաների: Մի պտղունց հզորություն, մեծահոգության դրսևորում, ինքնափիարի կաթիլ և թաքնված վախ, որ երգերը, որոնց մենք նվիրել ենք մեր կյանքի մի քանի տարին, կարող են չլսել: Շուրջբոլորը շափազանց շատ աղմուկ է. մենք ուզում էինք ինքներս աղմկել դրա միջով անցնելու համար»,- ասել է Բոնոն:









































