«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին մեկնել է Բրազիլիա, որտեղ մոտ օրերս բանակցելու է «Կորինտիանս»-ի հետ «Միլան»-ի հարձակվող Ալեշանդրե Պատոյի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, միլանյան ակումբը ցանկանում է Պատոյի տրանսֆերի դիմաց 15 միլիոն եվրո ստանալ:
Ավելի վաղ Գալիանին հաստատել էր, որ «Միլան»-ի հարձակվողներ Ալեշանդրե Պատոն ու Ռոբինյոն ուզում են հեռանալ ակումբից:







































