Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Նեյմարը կարող են բաց թողնել Իսպանիայի Լա Լիգայի 8-րդ տուրում կայանալիք «Էյբար»-ի հետ խաղը՝ 9-րդ տուրում կայանալիք «էլ կլասիկո»-ին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դիտարկում է ֆուտբոլիստներին հանգստանալու հնարավորություն տալու տարբերակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք խաղում կարող է կատալոնական ակումբում իր առաջին պաշտոնական խաղն անցկացնել Լուիս Սուարեսը: Նրա որակազրկման ժամկետը լրանում է հանդիպման նախօրեին:








































