Saturday, 06 06 2026
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն

НГ. Եվրոպան շահագրգռված է էներգակիրների տեղափոխման նոր երթուղով

Էներգակիրների` արեւելքից արեւմուտք տեղափոխման կովկասյան երթուղին ավելի շատ է սկսել հետաքրքրել ինչպես փորձագետներին, այնպես էլ նավթի եւ գազի գնորդներին: Օրերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը խոսել է ղազախական նավթը Կովկասով ԵՄ տեղափոխման մասին ` շրջանցելով Բոսֆորն ու Դարդանելը:
Հաշվի առնելով արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունները` կովկասյան երթուղին ստանում է ավելի կարեւոր նշանակություն: Թերթը գրում է, որ Ադրբեջանը, Վրաստանն ու Ռումինիան արդեն ստորագրել են համապատասխան փաստաթղթեր, որով ադրբեջանական հեղուկացված գազը տեղափոխվելու է Ռումինիա:
Ուկրաինա կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիեւն իր ուկրաինացի գործընկերոջ հետ պայմանավորվել է ավելացնել գազի առաքումներն Ուկրաինա: Համատեղ ասուլիսի ժամանակ երկու երկրների ղեկավարները նշել են, որ սկսել են մշակել ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որը նախատեսում է դեպի Ուկրաինա ադրբեջանական էներգակիրների արտահանման ծավալների զգալի աճ:
Ինչպես «НГ»-ին հաղորդել են Ադրբեջանի նավթային պետական ընկերությունից, 2011-2014թթ. Ադրբեջանում կարդյունահանվի 223 մլն տոննա նավթ եւ 120 մլրդ խորանարդ մետր գազ: Այս տարի նավթի արդյունահանումը կկազմի 51,6 մլն տոննա, 2014թ.-ին` 62,4 մլն: Գազի արդյունահանումը կկազմի 29 եւ 32 մլրդ խորանարդ մետր` համապատասխանաբար:
Փորձագետների կարծիքով, ծավալների մեծացումը կապված է նրա հետ, որ Ադրբեջանը գտել է իր էներգակիրների գնորդ, ինչպես նաեւ ձգտում է դառնալ տրանզիտային երկիր` Կասպից ծովի արեւելյան ափից նավթի տեղափոխման համար: Այն, որ այս հարցը քննարկվում է պրակտիկ տեսանկյունից, վկայում են Նուրսուլթան Նազարբաեւի եւ Իլհամ Ալիեւի միաժամանակյա հայտարարությունները:
Նուրսուլթան Նազարբաեւն ասել է, որ ղազախական կողմը հետաքրքրված է Բոսֆորի եւ Դարդանելի շրջանցման ծրագրերի մեջ: «Մենք չենք բացառում այդ երթուղիների օգտագործման հնարավորությունը` Եվրոպա նավթ առաքելու համար, սակայն վատ չէր լինի բացել նավթի տեղափոխման նոր երթուղի կովկասյան միջանցքով, այսինքն` Ադրբեջանից Վրաստան, ապա Սեւ ծովով հեծանավերով դեպի Ռումինիա: Այս դեպքում Կոնստանցա-Տրիեստ ծրագիրը մեզ պետք կգա», – ասել է Ղազախստանի նախագահը:
Ղազախական ԶԼՄ-ները հայտնում են, որ ղազախական կողմը շահագրգռված է այս ծրագրի մեջ, քանի որ նոր հանքավայրերի շահագործման արդյունքում Ղազախստանն ունենալու է լրացուցիչ 50 մլն տոննա նավ, որն անհրաժեշտ է արտահանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում