Տարիներ շարունակ լեգենդար «Բարբի» տիկնիկը ոգեշնչման աղբյուր է բազմաթիվ դիզայներների, այդ թվում՝ ռուսական Chapurin նորաձևության տան հիմնադիր Իգոր Չապուրինի համար, հայտնում է elle.ru-ն:
Նորաձևության տունը ստեղծել է Chapurin for Barbie վառ հավաքածուն, որն առաջին անգամ ներկայացվել է մարտին Mercedes-Benz Fashion Week Russia նորաձևության շաբաթվա շրջանակում:
Հավաքածուի մասին մանրամասն տեղեկություն է տալիս օրերս հրապարակված լուքբուքը:
Barbie ոճով զգեստների գլխավոր յուրահատկությունն են դարձել հստակ գծերը, մինիմում դետալներն ու լակոնիկ սիլուետները:



























































